Նյու Հեմփշիր նահանգի Քին քաղաքում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ։ Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են։ Այս մասին ասվում է քաղաքային իշխանության Facebook-ի էջում։

«Ինքնաթիռը բախվել է Քին օդանավակայանի մոտ գտնվող բնակելի շենքին: Բազմաբնակարան շենքի բնակիչների շրջանում տուժածներ չկան։ Ցավոք, ինքնաթիռում գտնվողները զոհվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ։


Դեռեւս հայտնի չէ, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում։

Միջադեպի հետեւանքով հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում է հրշեջ ծառայությունը։