Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ծնվել է հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, լեգենդար եւ սիրելի Սոս Սարգսյանը։ Նա կդառնար 93 տարեկան։

Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թ.-ին՝ Ստեփանավանում։


1948 թ.-ին տեղափոխվելով Երեւան՝ աշխատել է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։

1954-1991 թվականներին եղել է Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան, իսկ 1991թ․-ին՝ հիմնադրել Համազգային թատրոնը։

Սոս Սարգսյանը կյանքից հեռացել է 2013 թ․-ի սեպտեմբերի 26–ին՝ մի ամբողջ գալիք սերունդի թողնելով իր մասնակցությամբ մի քանի տասնյակ ֆիլմեր, որոնք կրթում են, դաստիարակում եւ բարձրացնում ժամանակի ամենաակտուալ խնդիրները։ Դրանցից 5-ն առաջարկում ենք ձեր ուշադրությանը։