ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի 2022 թվականի հաղորդակցության գործողությունների ծրագրի շրջանակում պատրաստած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին հոլովակը:

Հոլովակում նշվում է, որ 2022-ին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվել է շուրջ 350 ուսումնասիրություն:


2020-2021 թվականներին կատարվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 279 ուսումնասիրություն: Գլխավոր դատախազության կողմից 90 միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանբանկային, վարկային, ապահովագրական, առեւտրային, նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով: 2022-ի առաջին կիասամյակում կատարվել է եւս 61 ուսումնասիրություն:

2021-2022 թվականներին ներկայացված միջնորդություններից բավարարվել է 185-ը: Նույն ժամանակաշրջանում 36 ուսումնասիրության շրջանակում դատարան են ներկայացվել հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմումներ: Դրանք բավարարվել են եւ որոշումներն ուղարկվել են Դատական հարկադիր կատարման: Արդյունքում համապատասխան անձանց գույքերի վրա դրվել է արգելանք: Երեւանի առաջին ատյանի դատարան են ներկայացվել 16 հայցադիմումներ, որոնցով բռնագանձման են ենթակա 210 շարժական ու անշարժ գույք, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 48 մլրդ դրամ: Բռնագանձման ենթակա գումարի ժափը մոտ 42 մլրդ դրամ է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: