ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի նախազգուշացրել է Մոսկվային, որ Ռուսաստանը միջուկային զենք չպետք է կիրառի։ Սպիտակ տան ղեկավարի խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ Ռուսաստանը ՄԱԿ-ում հայտարարել է, որ Ուկրաինան ծրագրում է կիրառել «կեղտոտ ռումբ», տեղեկացրել է «Голос Америки»-ն։

«Ռուսաստանն անհավանական լուրջ սխալ կգործի, եթե տակտիկական միջուկային զենք կիրառի։ Ես դեռ չեմ երաշխավորում ձեզ, թե այդ գործողությունը կեղծ դրոշի ներքո է, մենք չգիտենք։ Բայց դա լուրջ սխալ կլիներ»,- ասել է Բայդենը։


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ արեւմտյան այլ երկրներ հերքել են Ռուսաստանի այն պնդումները, որ Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ միջուկային ռումբ» կիրառել իր սեփական տարածքում՝ դա էսկալացիայի պատրվակ անվանելով։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը նույնպես երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգ է Ռուսաստանի հայտարարությունների պատճառով, քանի որ նա «արդեն ցուցադրել է, որ ինքն է նախատեսում անել այն, ինչի մեջ մեղադրում է ուրիշներին»։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ԱԷՄԳ-ի տեսուչները շուտով Կիեւի խնդրանքով գալու են Ուկրաինա՝ ստուգելու ուկրաինական երկու օբյեկտները։