Կան հարյուրավոր առաջարկներ, տարբերակներ, կարծիքներ, բայց սեղանին դրված որեւէ փաստաթուղթ գոյություն չունի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կան տարբեր պատկերացումներ, տարբեր առաջարկներ, նույնիսկ անցյալից առաջարկներ կան, ապագային միտված առաջարկներ»,-ասաց նա:


Հարցին, թե այդ առաջարկները Արեւմուտքի՞ց են, թե՞ Ռուսաստանից, ԱԺ նախագահը պատասխանեց. «Կան բոլոր տեսակի առաջարկներ: Նույնիսկ մեր գործընկերների շրջանակում, նույն ՀԱՊԿ-ի շրջանակում տարբեր պատկերացումներ կան: Բայց կա Հայաստանի պատկերացումը, որի մասին վարչապետը բազմիցս խոսել է: Այսօր էլ, եթե մեր ընդդիմադիր պատգամավորները ինչ-որ հարցեր կունենան, կարող են վարչապետին ուղիղ դիմել, վստահ եմ՝ վարչապետը ինչպես միշտ պատասխաններ կտա»: