Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համակարծիք են այն հարցում, որ Եվրոպան պետք է պատասխան հարված հասցնի ԱՄՆ-ի անբարեխիղճ մրցակցությանը։

Ինչպես գրել է Politico-ն, վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ Շոլցը եւ Մակրոնը համաձայնել են, որ ԱՄՆ պետական սուբսիդիաների վերջին պլանները այնպիսի միջոցներ են, որոնք խեղաթյուրում են շուկան, որոնք ուղղված են այն բանին, որպեսզի ընկերություններին համոզեն իրենց արտադրությունը տեղափոխել ԱՄՆ։ Եվ սա խնդիր է, որը ԱՄՆ-ը ցանկանում է, որ Եվրամիությունը լուծի։


Երկկողմանի համաձայնությունն այս հարցում հաջորդել է վերջին շաբաթների հրապարակային տարաձայնություններին քաղաքական կարեւոր հարցերի վերաբերյալ, ինչպիսին են էներգետիկան եւ պաշտպանությունը։

Բայց անգամ չնայած այն բանին, որ նրանց ճաշկերույթն անցել է անհարմար իրավիճակում, երկու ղեկավարերը համաձայնել են, որ ԵՄ-ը չի կարող անգործ նստել, մինչեւ որ Վաշինգտոնն իրականացնի գնաճի իջեցման իր օրենքը, որն առաջարկում է իջեցնել հարկերը եւ էներգետիկ արտոնություններն այն ընկերությունների համար, որոնք ներդրումներ են կատարում ԱՄՆ տարածքում։ Մասնավորապես, ԱՄՆ օրենքը սպառողներին մղում է «գնել ամերիկյանը», երբ բանը հասնում է էլեկտրամեքենա գնելուն, քայլ, որը հատկապես է զայրացնում մեքենաշինական խոշոր երկրներին, ինչպիսին են Ֆրանսիան եւ Գերմանիան։

Փարիզի ճաշկերույթի ուղերձը հետեւյալն է. եթե ԱՄՆ-ը շարունակի այս ճանապարհը, ապա ԵՄ-ը ստիպված կլինի պատասխան հարված հասցնել։ Ընկերություններին խթանելու նման սխեմաներ կպահանջվեն, որպեսզի տեղի չունենա անբարեխիղճ մրցակցություն կամ ներդրումների կորուստ։ Այս քայլը կարող է տրանսատլանտյան հարաբերություններն ընկղմել առեւտրային նոր պատերազմի մեջ։