Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ մասնակցել է «Վալդայան ակումբի» քննարկումներին և մեկնաբանել է միջազգային քաղաքական ասպարեզում տեղի ունեցող հիմնական զարգացումները:
Պատասխանելով հայ – ադրբեջանական բանակցային գործընթացի մասին հայ փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին, Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը հավանություն կտա Հայաստանի համար ընդունելի ցանկացած տարբերակին, սակայն իր կողմից որևէ ճնշում չի բանեցնի:

Պուտինն ընդգծեց՝ Ռուսաստանը տարիներ շարունակ երկխոսություն է վարել հայկական կողմի հետ և առաջարկել է Ղարաբաղի խնդիրը կարգավորել մի տարբերակով, ըստ որի Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձներ 7 շրջաններից 5-ը:

Հսվելենք որ Հոկտեմբերի 31-ին Սոչիում պետք է հանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, իսկ այսօր ՀԱՊԿ-ը կքննարկի հայ – ադրբեջանական սահմանային բախումների հարցով գործուղված դիտորդների զեկույցը և դրա հիման վրա Հայաստանին օգնելու ջանքերը: Եվ հետաքրքիր է, որ Պուտինի այս հայտարարությունները եղան հենց երեկ։

Մանրամասները՝ տեսանյութում