Մեր կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման էջը փակված է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հասցրել ենք Հայաստանում անցկացնել երկու խորհրդարանական ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ, և այդ ընտրությունները գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող: Մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ–ն այսօր բվստահ եւ հպրտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին:Ամենատարբեր վարկանիշներում մենք, այո, գուցե առաջատար եռյակում չենք դեռ, բայց շատ պատվավոր տեղեր ենք զբաղեցնում ժողովրդավարության չափանիշներով, ընտրությունների ազատության չափանիշներով, խոսքի և մամուլի ազատության չափանիշներով, ինտերնետային ազատության չափանիշներով, տնտեսական ազատության չափանիշներով»,– հայտարարեց Փաշինյանը:


Ըստ նրա, այսօր ժողովրդավարության, օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության միջազգային ռեյտինգներում շատ դեպքերում առաջ ենք անգամ ԵՄ երկրներից. «

Նա նշեց, թե ազատ տնտեսական մրցակցությունը, տնտեսական ազատ գործունեության հնարավորությունը կարևորագույն գործոններից մեկն է, որ պետք է ապահովվի երկրի զարգացումը։ Նա վստահեցրեց, որ ՀՀ–ում չկան տնտեսական մենաշնորհներ, ներմուծման և արտահանման քվոտաներ․ «Սա փաստ է, և մենք այո, ասել ենք, որ մեր մեծագույն խնդիրը տնտեսական զարգացման բնագավառում հնարավորություններ ստեղծելն է։ Բիզնեսը, գործարարները պետք է օգտվեն այդ հնարավորությունից, և այս փաստն ի կատար է ածված»։