Նիկոլ Փաշինյանը մեջբերել է ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրից կետ, որտեղ անդրադարձ կա կոմունիկացիաների բացմանը: «Նշվում է, որ ճանապարհը՝ հաղորդակցությունը ապահովում է ՀՀ-ը, իսկ ՌԴ-ը, որպես միջնորդ, վերահսկողություն է իրականցնում, որ ՀՀ-ն անխափան երթևեկությունն ապահովի ու այստեղ չի կարող լինել որևէ տարընթերցում... Այո, մենք ասում ենք, որ պատրաստ ենք իրագործել դա. այս պարտավորությունից դուրս որևէ ակնկալիք թող չլինի»: Արդեն հայտնել էինք, որ Փաշինյանն ասել էր, որ բացառված է ՀՀ տարածքով միջանցքի գործարկումը: