Խաղաղության ճանապարհն անցնում է ադրբեջանական ԶՈւ-ի հայկական ինքնիշխան տարածքներից դուրսբերմամբ, բոլոր ռազմագերիների վերադարձով, սահմանազատումներով՝ ըստ 1991թ. Ալմաթիի հռչակագրի և կողմերի ինքնիշխանության վրա հիմնված հաղորդակցությունների ապաշրջափակման: Այս մասին Twitter-ում գրառում է կատարել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը։

Ավելի վաղ Մարուքյանը գրել էր. «Սոչիում Ալիևը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պատմություն է, դրա մասին խոսելու բան չկա, այն լուծվել է 2 տարի առաջ։ Այսինքն Ադրբեջանը շարունակում է անտեսել ԼՂ հազարավոր բնակիցների իրավունքները, անվտանգությունը և էթնիկ զտումների վտանգը: Սա խաղաղության տանող դիրքորոշում չէ»: