Դատական կարգադրիչների ծառայությունում խոշոր յուրացումների փաստով հարուցված քրգործի շրջանակներում արդեն իսկ 9 աշխատակիցների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Նրանք, իրենց վերադասի հետ համաձայնեցված, պետությանն ավելի քան 300 մլն դրամի վնաս են հասցրել։ «Ժողովուրդ»– ի տեղեկություններով՝այս բացահայտումը շատ է զայրացրել Սերժ Սարգսյանին, որը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին նախատել է, թե ինչու նա տեղյակ չի եղել ու չի կարգավորել դաշտը։ Ըստ լուրերի՝ նա մտադիր Է անգամ պաշտոնանկ անել Մկրտումյանին։ «Ժողովուրդ»–ը փորձել է այս լուրը ճշտել դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից։ Վերջինս ասաց, թե չգիտի՝նախագահականում ինչ են որոշել»,– գրում է թերթը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։