ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաչատուր Սուքիասյան, 4 տարի և ավել շարունակ ինչ հարցեր ասես, որ չեն տալիս լրագրողները, որոշները բարոյականության չափն անցնելով (ի դեպ սրանց մասով ասում են ձեր հետ կապ ունեն): Պատկերացնո՞ւմ եք, եթե ինձ չկարողանայի տիրապետել, ինչ տխուր պատկեր կստացվեր, օրինակ այնպես, ինչպես ձեզ մոտ եղավ այսօր (ձեր դեպքում լրագրողն ի դեպ ոչ մի սահման չի անցել):
Դե, իսկ հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք»: