Ամերիկացի հոգևորական Թերի Ջոնսը, ով հայտնի է իր ծայրահեղ հակաիսլամական կողմնորոշմամբ, ձերբակալվել է Ֆլորիդա նահանգում` փորձելով վառել Ղուրանի 2.998 նմուշ վառել ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Ոստիկանությունը Ջոնսին և նրա օգնականին ձերբակալել է Մալբերի փոքրիկ քաղաքում: Պաստորը եղել է բեռանատրի ղեկին, որի խցիկում հայտնաբերել են մահմեդականության սուրբ գրքի օրինակները բենզինի մեջ թաթախված: Ջոնսը հաղորդել է, որ օրինակների թիվը հասնում է 2.998-ի, որը համապատասխանում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի թվին:

Ջոնսի անունը ամբողջ աշխարհում հայտնի է դարձել 2011 թվականի մարտի 20-ին, երբ նա 50 մարդու ներկայությամբ վառել է Ղուրանի օրինակը Ֆլորիդայի եկեղեցիներից մեկում: 2012 թվականին պաստորը ևս մեկ անգամ իր կողմնակիցների հետ իրականացրեց Ղուրանի օրինակների հանրային այրում: Նրա հասցեին բազմաթիվ սպառնալիքներ հնչեցին արմատական շարժումների կողմից, իսկ Եգիպտոսի դատարանը հեռակա կերպով նրան դատապարտեց մահապատժի Մուհամմեդ մարգարեի մասին ֆիլմ-պարոդիայի ստեղծման մեջ մասնակցություն ունենալու համար:

Պաստոր Թերի Ջոնսին համարում են «Մահմեդականների անմեղություն» ֆիլմի ռեժիսոր, որտեղ նա ծաղրանքի է ենթարկում մարգարե Մուհամմեդին : 2012 թվականի սեպտեմբերին համացանցում այդ ֆիլմի հայտնվելուց հետո սկսվեցին խոշոր զանգավածային բողոքի ակցիաներ մի շարք մահմեդական պետություններում, այդ թվում Եգիպտոսում, Եմենում, Սուդանում, Թունիսում, Պակիստանում, Բանգլադեշում և այլուր: Լիբիայի արևելքում գտնվող Բենգազի քաղաքում ցույցի որոշ մասնակիցներ հարձակվեցին ԱՄՆ դեսպանատան վրա, որի ժամանակ մահացավ չորս մարդ, այդ թվում ամերիկացի դեսպանը: