Հանրային տրանսպորտի սպասարկման տենդերի հաղթող կարող է դառնալ կազմակերպությունը, որը մեկ կիլոմետրի համար նվազագույն գինը կներկայացնի՝ ի տարբերություն գործող նորմերի, որոնք ենթադրում են մեկ ուղեւորի փոխադրման կոնկրետ արժեք։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» համապատասխան օրինագիծը նոյեմբերի 10-ին հավանության է արժանացել կառավարության նիստում։

Ուղեւորների վճարած գումարները ամբողջությամբ կվճարվեն բյուջեում, իսկ տրանսպորտային կազմակերպությունը տեղական իշխանությունից ֆիքսված գումար կստանա՝ անկախ տեղափոխած ուղեւորների թվից։