Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց պետական մարմինների պաշտոնական կայքերի հրապարակայնության մոնիթորինգի տվյալները:

Նա նշեց, որ պետական մարմինների ճնշող մեծամասնությունը չի ներկայացրել պետական մարմնի ներսում անցկացված ստուգումների արդյունքները, ինչպես նաև՝ չի մանրամասնել բյուջեի չափը և դրանց ծախսման ձևերը:

Նախարարություններ-գերատեսչություններ խմբում առաջատարը, ըստ մոնիթորինգի արդյունքների ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է, որին հաջորդում է զգալիորեն դիրքերը բարելաված : ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը, որն էլ իր հերթին շրջանցում է Արդարադատության նախարարությանը:

Ա. Մելիքյանը նաև նշեց, որ մարզպետարանների տասնյակում առաջատարը Սյունիքի մարզի պաշտոնական կայքն է, որը, սակայն հաղթահարել է հիսուն տոկոսի շեմը շատ չնչին կերպով: