Նոյեմբերի 10-ին, ժամը 21։17-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 39-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ֆ. Ս. Բ., ծնված 1973 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դաշտամիջյան հատված (մոտ 15 մ) և կողաշրջվել։

Փրկարարները վարորդին և ուղևոր Ջ. Յ. Ֆ.-ին (ԻԻՀ քաղաքացի) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորինը՝ բավարար։