Սամբոյի աշխարհի 2022թ. առաջնության մրցումային երկրորդ օրը հայ մարզիկներից մրցապայքարի մեջ մտան 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը և 88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը: Ցավոք Կառլենը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում և դուրս մնաց պայքարից, իսկ Դավիթը հաղթեց ֆրանսիացուն (3:1), վրացուն (1;1), ադրբեջանցուն (5:4) և դուրս եկավ եզրափակիչ: Ոսկե մեդալի համար նա պայքարելու է ռուսաստանցի Սերգեյ Րյաբովի հետ:
Եզրափակիչ գոտեմարտերը սկսվելու են Երևանի ժամանակով 16:00-ին, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: