Պաշտպանության նախարարությունը ժամկետային զինծառայողների համար շուտով նոր օրինագիծ կմշակի ու, ըստ այդ, 18-ամյա տղաների համար նոր առաջարկությամբ հանդես կգա։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ խոսքը ժամկետային զինվորական ծառայությունից պայմանագրային հիմունքներով ծառայության անցնելու մասին է։

Օրինագծի մասին օրերս նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն է խոսել՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցարզույցի ժամանակ։ Վարչապետ Փաշինյանը մասնավորապես ասել է հետևյալը․ «Առաջիկայում կընդունենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա վեց ամիս հետո անցնել պայմանագրային ծառայության՝ բարձրացված աշխատավարձերով»:
Ըստ օրինգածի՝ ժամկետային զինծառայողը բանակում 6 ամիս ծառայելուց հետո կարող է պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքել ու ծառայության մնացած հատվածն արդեն որպես պայմանագրային զինվորական անցկացնել, այսինքն՝ և՛ ծառայել, և՛ աշխատել զինված ուժերում, ու, ի դեպ, բարձր աշխատավարձ ստանալ։ Բացի այդ՝ պայամանագրի ժամկետը լրանալուց հետո զինվորականը միանվագ 5 մլն դրամ է ստանալու պետությունից։

Ծրագիրը, որ «Պաշտպան հայրենյաց» անունն ունի, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովի պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, հետո հաջորդ իսկ օրը մեկնարկող ԱԺ քառօրյա նսիտերի օրը կքննարկվի։ Հարցի զեկուցողը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։