Նոյեմբերի 15-ին մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան. ընդդիմությունը վերադառնալո՞ւ է խորհրդարան, թե՞ ոչ: «Մենք խորհրդարանից չէինք գնացել, որ վերադառնանք. պարզապես հայտարարել էինք, որ ԱԺ լիագումար նիստերին չենք մասնակցեու, կմասնացենք այն հարցերին, որոնք ազգային, ռազմավարական, անվտանգային, Արցախին վերաբերող հարցեր են»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: