«Կոմերսանտ»-ին հայտնի է դարձել, որ Անկարայում բանակցություններ են ընթանում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։ Աղբյուրն առայժմ հրաժարվել է մանրամասներ հայտնել բանակցությունների վերաբերյալ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել այդ տեղեկությունը: