Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի խոսքը կարելի է կոչել իրենց երազած կամ ենթադրած «խաղաղության պայմանագրի» մահախոսականը: Այս մասին  հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այն հիմնավորումները, հաստատումներ, որ կատարեց Նիկոլ Փաշինյանը, երկու տարի շարունակ ընդդիմությունը դրա մասին բարձրաձայնում է, որն արժանանում էր իշխանությունների մերժմանը, մեղադրելով, որ այդ հաստատումները Հայաստանի գլխին նոր պատերազմ են բերում»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, Գեղամ Մանուկյանն ասաց, որ շատ դժվար է երկու ժամ շարունակ լսել ադրբեջանական թեզերը, որոնք Ադրբեջանը շրջանառել է տասնյակ տարիներ. «Այն թեզերը, որ Արցախը չի կարող լինել անկախ, որ արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունք չունի, բանակցություններում Արցախի կարգավիճակի հարցի շուրջ չպետք է քննարկումներ, այդ բոլոր թեզերը Նիկոլ Փաշինյանը վերաշարադրեց՝ ուղղելով հայ ժողովրդին: Պաթոլոգիկ սուտասան, անգրագետ եւ ուղղակի Ադրբեջանի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում: Այս երեք ձեւակերպումները կարող եմ տալ նրան»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նկատեց, որ դեռ պատերազմի առաջին օրերին Փաշինյանն ասում էր՝ Թուրքիան ցանկանում է ցեղասպանություն իրականացնել. «Հետո որտեղից որտեղ Թուրքիայից ստանում են դրական մեսիջներ, դեռ ավելին, Էրդողանն է արդեն դրական լույսի ներքո ներկայացվում Նիկոլ Փաշինյանի մոտ: Այս հարցազրույցի առանձնահատկություններից մեկն էլ դա էր՝ Փաշինյանի կողմից Էրդողանին սիրաշահելը»:

Անդրադառնակլով նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է իրար հետ բանակցեն, Գեղամ Մանուկյանն ասաց. «Մարդն ամբողջ բանակցային պրոցեսը ավերելուց, պատերազմի առաջ կանգնեցնելուց, ակուպացիայից հետո փորձում է իր բոլոր մեղքերը սքողել ձեւակերպումով, թե Բաքուն ու Ստեփանակերտը պետք է բանակցեն: Կեղծելով պատմական իրողությունները, բանակցային պրոցեսը, էլի խպնդելով, որ 1998-ին է Արցախը դուրս մնացել բանակցություններից, չխոսելով այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային բոլոր այցերի ժամանակ պարտադիր այցելել են Արցախ: Դա վերացավ 2018-ից հետո, բանակցություններում իրարամերժ հայտարարություններ անելուց հետո»:

Նրա խոսքով, այս պահին Հայաստանի իշխանությունը փորձում է Արցախին մենակ թողնել Ադրբեջանի դեմ, հրաժարվում են հանդես գալո որպես Արցախի անվտանգության, ինքնորոշման իրավունքի երաշխավոր, ձեռքերը լվալ այդ ամենից. «Մարդը, որ մեղավոր է Արցախի 75 տոկոս օկուպացիայի համար, ասում է՝ ամենաշատ փողն եմ տվել Արցախին: Երնեկ այդքան փող չտար, միաժամանակ չստեղծելով այս ողբերգական պատճառները»:

Անդրադառնալով բանակցցային գործընթացին, Գեղամ Մանուկյանն ասաց. «Բանակցություններում պետք էր հանդես գալ անկյունաքարային մեկ հարցով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է, այդ իրավունքը պետք է իրացնել: Իրարամերժ ձեւաչափերում իրարամերժ համաձայնություններ, հայտարարություններ ընդուենլու պարագայում որեւէ արդյունքչի լինելու, ինչպես հիմա է»: