Ռուսաստանը հրթիռներ է արձակել ուկրաինական քաղաքների ուղղությամբ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Ինչպես հայտնել է Չեռնիգովի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը, Չեռնիգովշչինում հակաօդային պաշտպանության ուժեր են աշխատում։


«Ոչ մի դեպքում մի ուղարկեք թռիչքների, ՀՕՊ ուժերի աշխատանքի, զորքերի տեղակայման եւ տեղափոխման լուսանկարներ եւ տեսանյութեր։ Հրթիռային հարձակումը շարունակվում է։ Մնացեք ապաստարաններում կամ ապահով վայրում»,-ասել է նա։

Ըստ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի՝ հարվածել են Պեչերսկի շրջանին։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ հարվածել են երկու բնակելի տան ուղղությամբ։ Մի քանի հրթիռ է խոցվել Կիեւի հակաօդային պաշտպանության կողմից։ Բժիշկները եւ փրկարարները տեղում են։ Առաջիկայում առավել մանրամասն տեղեկություն կհաղորդվի»,-ասել է նա։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ կան խնդիրներ՝ կապված էլեկտրամատակարարման հետ։ Մետրոյի աշխատանքը կանգնեցվել է։

Բացի այդ, ՀՕՊ է աշխատել Պոլտավշչինայի, Վիննիցայի, Նիկոլաեւի, Սումիի, Խմելնիցկու, Լվովի եւ Ժիտոմիրի շրջաններում։

Լվովի մի մասը մնացել է առանց լույսի։