Բրիտանական Սիդմութ քաղաքի բնակիչները մեղմ ասած զարմացել են երկնքում հրեշտակ տեսնելով: Քաղաքի վրա թռչող հսկայական ամպը այնքան է նմանվել աստվածային էության, որ այդ մասին գրել են պարբերականները: Ինչպես հաղորդում է Telegraph պարբերականը այդ «հրեշտակը» միակը չի եղել:

Տեղի բնակիչներից մեկի` Յանա Ուիլյամսի խոսքերով. նա աշխատելիս է եղել իր հայրական տան ձեղնահարկում, երբ երկնքում տեսել է հրեշտակի տեսք ունեցեղ ամպը: «Ես անմիջապես վերցրեցի տեսախցիկը և բարեբախտաբար հասցրեցի կատարել մի քանի լուսանկար մինչ ամպերի ցրվելը: Այդ մարմինը շատ էր նմանվում հրեշտակի, արձակած մազեր, զգեստի երկար թևքեր»,- նշել է բրիտանացին:

Ուիլյամսը առաջինը չի եղել, որ տեսել է հրեշտակ այս տարի: Նախկինում Վենետիկում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի առաջին հայտարարությունից մի քանի ժամ առաջ Ֆլորիդայի բնակիչը հայտարարել էր, որ երկնքում հրեշտակի տեսքով ամպ է տեսել: Համացանցի օգտատերերից մեկը, վերցնելով այդ ամպի օրիգինալ լուսանկարները և համակարգչային ծրագրի միջոցով փոխելով դրանց գույների խտությունը ցույց էր տվել, որ ամպերը իսկապես շատ նման է Աստծու սուրհանդակին: