Հյուսիսատլանտյան դաշինքի ինքնաթիռը հետեւել է հրթիռի հետագծին, որն ընկել է Լեհաստանի տարածքում։ Երեքշաբթի այսպիսի պնդմամբ հանդես է եկել CNN հեռուստաալիքը։

«Հետախուզական տվյալները հրթիռի հետագծի մասին տրամադրվել են ՆԱՏՕ-ին եւ Լեհաստանին»,- հեռուստաալիքը մեջբերել է դաշինքի ներկայացուցչի խոսքերը։ Միեւնույն ժամանակ, նա տեղեկություն չի ներկայացրել հրթիռի արձակման տեղի մասին։


Նրա խոսքով՝ օդանավը, որը հետեւել է հրթիռի հետագծին, հաստիքային հետախուզական թռիչք էր կատարում Ուկրաինայի տարածքի շուրջ եւ երեքշաբթի թռել է Լեհաստանի օդային տարածքով։