Ավելի քան 10 միլիոն ուկրաինացի մնացել է առանց էլեկտրականության, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ուշ երեկոյան հեռուստաուղերձում։ «Ուկրաինայի դեմ հերթական հրթիռային հարձակման հետևանքների վերացումը շարունակվել է ամբողջ օրը, նորից վթարային հոսանքազրկումներ են տեղի ունեցել»,- ասել է նա: Զելենսկիի խոսքով, ամենաբարդ իրավիճակը Վիննիցայում և Օդեսայում է, ինչպես նաև Կիևում։