Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Այո, հանդիպումը նախատեսված է, իհարկե»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների ճշտող հարցին՝ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ի՞ն, Պեսկովը դրական է պատասխանել: