Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Քննարկվել է Մոսկվայի, Բաքվի եւ Երեւանի կողմից ստորագրված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։


«Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը։ Քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ պայմանավորվածության ողջ համալիրի իրականացման հարցով քայլերը՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման հետ կապված հարցերի վրա»,-ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։