Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և կից գրել. «Նորից Երևանյան լճի մասին։ Ներկայում լճի ջուրն ամբողջովին իջեցվել է ինձ անհայտ պատճառներով։ Արդյունքում ջրամբարի ափերը բացվել են՝ այնտեղ կուտակված կենցաղային և այլ աղբն ակներև դարձնելով։ Կարծում եմ, որ պետք է տվյալ առիթը բացը չթողնել և ջրամբարի ափերից հարկավոր է աղբն արագ հավաքել մինչև ջրի նոր ամբարումը։ Շատ ցանկալի կլիներ, որ դա արվեր քաղաքապետարանի կողմից` տեխնիկական միջոցների օգտագործմամբ, ինչն առավել արդյունավետ կդարձներ մաքրման աշխատանքները։ Բնականաբար, խրախուսվում է նաև կամավորների մասնակցությունը»։