ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարողացել գտնել ելքը բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամի հետ հանդիպումից հետո։ Բայդենի եւ արքայազն Ուիլյամի հանդիպման տեսանյութը հրապարակել է C-SPAN հեռուստատեսությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Բոսթոնի Ջոն Քենեդու անվ․ նախագահական գրադարանի մոտ։


Սկզբում Բայդենը հարցրել է արքայազն Ուիլյամին, թե որտեղ է նրա վերարկուն․ նա հանդիպմանը եկել էր կոստյումով։ Ապա զրուցակիցները հայտնել են, որ ուրախ են հանդիպել։

Ջո Բայդենն ու արքայազն Ուիլյամը մի փոքր զրուցել են, որից հետո ԱՄՆ նախագահը պատրաստվում էր ինչ-որ տեղ գնալ, բայց նրան ճիշտ ուղղություն են հուշել։