Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Կամերունի հավաքականից կրած պարտության հետեւանքով ընդհատվեց Բրազիլիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն աշխարհի առաջնությունների խմբային փուլերում։

G խմբում Բրազիլիան 2:0 հաշվով հաղթել էր Սերբիային, 1:0 հաշվով՝ Շվեյցարիային, 0:1 հաշվով պարտվել Կամերունին։


Բրազիլիան նախորդ անգամ աշխարհի առաջնությունների խմբային փուլերում պարտվել էր 1998-ին՝ վերջին տուրում 1:2 հաշվով Նորվեգիային։

Ընթացիկ առաջնության 1/8 եզրափակիչում բրազիլացիների մրցակիցը կլինի Հարավային Կորեան։