ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացում է արել վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ դեմ արտահայտվելով Արեւմտյան ափի անեքսիային, գրում է AFP-ը։

Ակնկալվում է, որ Նեթանյահուն իշխանության կվերադառնա ծայրահեղ աջական շարժումների, այդ թվում՝ «կրոնական սիոնիզմի» հետ կոալիցիոն գործարքի կնքումից հետո։

Ելույթ ունենալով ԱՄՆ-ի առաջադեմ իսրայելամետ J Street քարոզչական խմբի առջեւ՝ Բլինքենը շնորհավորել է Նեթանյահուին։

«Մենք կառավարությանը կգնահատենք ըստ իր վարած քաղաքականության, այլ ոչ թե ըստ անհատների»,-ասել է նա։