Սուրբ Էդվարդի պատմական թագը, որն առանցքային դեր է խաղացել Անգլիայում միապետների թագադրման գործում ավելի քան 350 տարի, դուրս է բերվել Լոնդոնի Թաուերից, որպեսզի հաջորդ տարվա մայիսին մոդիֆիկացվի թագավոր Կառլ III-ի թագադրման համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի հաղորդագրությունը։

Թագն օգտագործվել է 1661 թվականին Կառլ II թագավորի թագադրման ժամանակ։

Կառլ III-ը կթագադրվի Սուրբ Էդվարդի թագով մայիսի 6-ին Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ, ինչպես իր հանգուցյալ մայրը՝ Եղիսաբեթ II թագուհին 1953 թվականին: