Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամիօց  հայտնում են, որ Արթիկի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։


Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։

Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: