Ուկրաինայի երեք՝ Կիեւի, Ժիտոմիրի եւ Վինիցայի մարզերում օդային տագնապ է հայտարարվել։

Ինչպես տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը, շուտով հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ Կիեւշչինայում (մասնավորապես, Կիեւի արվարձաններում եւ հենց մայրաքաղաքում) պայթյուններ են լսվում։


Այնուհետեւ Կիեւի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան հաստատել է, որ աշխատում է հակաօդային պաշտպանությունը։ Կիեւշչինա, առավոտ։ ՀՕՊ-ն աշխատում է»,- տեղեկացրել է նա։

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ Կիեւի Շեւչենկոյի շրջանում պայթյուններ են լսվել։ «Պայթյուններ մայարքաղաքի Շեւչենկոյի շրջանում։ Ծառայությունները մեկնում են դեպքի վայր»,- նշել է նա՝ ավելացնելով, որ մանրամասների մասին կտեղեկացնի ավելի ուշ։