«Զինադադարի մասին Ռուսաստանի ցանկացած միակողմանի կոչ «բացարձակապես անիմաստ կլինի ներկա պայմաններում»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Ռիգայում Համատեղ էքսպեդիցիոն կորպուսների (JEF) ղեկավարների հանդիպման ժամանակ: Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքերը հայտնում է BBC-ն։

Սունակը կարծում է, որ Ռուսաստանի նման կոչը կեղծ կլինի։ «Ռուսաստանն օգտագործում է այն վերախմբավորվելու, զորքերը ուժեղացնելու համար, և քանի դեռ նրանք չեն լքել օկուպացված տարածքները, իրական բանակցություններ չեն կարող լինել և չպետք է լինեն»,- ասել է Սունակը։

«Մեր հավաքական վճռականությունը պարզ է, մենք աջակցել ենք և կշարունակենք աջակցել Ուկրաինային: Եվ դա առաջին հերթին այն պատճառով, որ նրանց անվտանգությունը մեր անվտանգությունն է»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։