Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր քաղաքում տեղի է ունեցել հայերի և ասորացիների ցեղասպանությանը նվիրված հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը: Այս մասն հաղորդում է Asbarez.com-ը:
Ողջույնի խոսքի ժամանակ Սուր քաղաքի քաղաքապետ Աբդուլլա Դեմիրբաշը հայտարարել է.«Մենք՝ քրդերս, մեր նախնիների անունից ներողամտություն եք հայցում 1915 թվականին հայերի և ասորացիների ցեղասպանության համար: Մենք շարունակում ենք մեր պայքարը նրանց փոխահատուցում ապահովելու համար»:
Քաղաքապետը կոչ է արել թուրքական իշխանություններին ներողամտություն հայցել և նախաձեռնել բոլոր անհրաժեշտ քայլերը ցեղասպանության փոխհատուցման համար:
Հուշարձանի վրա կա վեց լեզվով, այդ թվում նաև հայերենով գրություն, որտեղ նշված է.«Մենք կիսում ենք ցավը, որպեսզի նա այլևս չկրկնվի»:
«Հուշարձանը նվիրված է բոլոր ազգերին և կրոնական խմբավորումներին, որոնք այս հողի վրա ենթարկվել են ցեղասպանության: Հուշարձանը տեղադրվել է ի հիշատակ ցեղասպանության զոհերի, որոնք սկսվել են 1915 թվականին»,- հայտարարել է քաղաքապետը: Դեմիրբաշը նշել է, որ հուշարձանը նվիրված է ասորացիներին, հայերին, հրեաներին, եզդիներին և ալևիներին, որոնք «դեմ են կանգնել համակարգին»:
Միջոցառմանը ելույթ են ունեցել հայկական, ասորական, ալևիներին և սունիներին համյանքից ներկայացուցիչներ: Դիարբեքիրից հայ գրող Մկրտիչ Մարգոսյանը ողջունել է հուշարձանի բացումը և նշել, որ սպասում է սրան հաջորդող քայլերին: