Ռուսաստանը ստորջրյա անօդաչուների մշակման լավ փորձ ունի, արդյունաբերությունն ունակ է օդային եւ ցամաքային սարքեր մշակել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Վերադառնալով անօդաչուների թեմային՝ նշեմ, որ մենք ստորջրյա եզակի անօդաչու սարքերի մշակման լավ փորձ ունենք։ Եվ գիտեմ, որ արդյունաբերությունն ունի բոլոր հնարավորությունները՝ լավագույն եւ բարձր մարտավարական-տեխնիկական բնութագրերով օդային եւ ցամաքային անօդաչուների լայն շարքի ստեղծման համար, ներառյալ արհեստական ինտելեկտի տարրերը»,-ասել է նա։