Չինացի ծնողները երեխաներին համակարգչային խաղերից զրկելու նոր միջոց են գտել։ Նրանք վարձում են փորձառու գեյմերների՝ խաղերում իրենց երեխաներին հաղթելու համար։

Փորձառու գեյմերներից մեկը պատմել է, որ հինգ ջախջախիչ մենամարտերից հետո երեխային ստիպել է լաց լինել:


Տղամարդը նաեւ հայտնել է, որ իր աշխատանքի համար ստանում է ժամում 50 յուան (մոտ 500 ռուբլի)։ Նա պնդում է, որ այս մեթոդով արդեն օգնել է տարրական դպրոցի երկու աշակերտների ծնողներին։