Լաչինի միջանցքի ապաշրջափակման վճռական գործողությունները կարող են հանգեցնել արյունահեղության, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները` ռուս խաղաղապահների անգործության մասին, չեն հեշտացնում ճգնաժամի լուծումը, այս մասին Ведомости-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: «Ադրբեջանի այս ակցիան, իհարկե, վտանգում է ՌԴ խաղաղապահ առաքելությունը։ Սակայն մինչ այժմ խաղաղապահների մանդատը համաձայնեցված չէ։ Իսկ մանդատը միտումնավոր չի համաձայնեցվել՝ հիմնականում Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Հասկանալի է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վճռական գործողությունները կարող են հանգեցնել արյունահեղության, որից մենք ցանկանում ենք խուսափել։ Մենք շատ բարդ խնդիր ունենք, որը պարոն Փաշինյանը ոչ մի կերպ չի հեշտացնում»,- ասել է նա։