Դեկտեմբերի 24-ին, ժամը 00։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։


Պարզվել է, որ «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «BMW», «Ford Focus», «Mercedes-Benz C 300» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև անցել հանդիպակաց գոտի և բախվել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Ա. Ն., ծնված 1974 թ․)։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան, շտապօգնության աշխատակիցների հետ միասին Հ․ Ա․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: