Մի խումբ արցախցիներ գիշերել են Իվանյանի օդանավակայանի մոտ, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնական շտաբը։ Ինչպես հայտնել էինք՝ նրանք պահանջում են ապաշրջափակել խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Բերձորի միջանցքը և հանդիպել զորակազմի հրամանատար գեներալ Վոլկովի հետ։