ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, կազմել է 393.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.43 դրամ (աճել է 0.31 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 473.47 դրամ (նվազել է 0.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.45 դրամ (նվազել է 0.06 դրամով):


Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 392-398 դրամով, վաճառվում է 401-404 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 409-416 դրամով, վաճառվում է 425-431 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.66-5.40 դրամով, վաճառվում է 5.54-5.90 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 397-398 դրամով, վաճառվում՝ 402 դրամով:

Եվրոն գնվում է 417-418 դրամով, վաճառվում է 423-425 դրամով:

Ռուբլին գնվում է 5.25-5.30 դրամով, վաճառվում է 5.55-5.60 դրամով: