Հանրապետական Քեւին Մակքարտին եւս մեկ ցավալի պարտություն է կրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնի համար քվեարկության ընթացքում։ Պակասել է մեկ ձայն, ինչը նշանակում է, որ Կոնգրեսը ամենախոր դիսֆունկցիայի մեջ է ավելի քան 160 տարվա մեջ, տեղեկացրել է Reuters-ը։

Մեկ շաբաթում սա Մակքարտիի կրած 14-րդ պարտությունն է, նա ստացել է 216 ձայն՝ մեկ ձայնով պակաս հաղթանակի հասնելու համար։


Վեց հանրապետական ձեռնպահ է մնացել կամ քվեարկել է այլ թեկնածուի օգտին։

Մակքարտին, հաղթանակի հույսով, մի քանի ժամ ընդմիջում է հայտարարել, եւ օրենսդիրները վերադարձել են ժամը 22.00-ին (03.00 ըստ Գրինվիչի)։

Վճռականը կոնգրեսական Մեթ Գեթցի ձայնն էր քվեարկությունում։ Հանրապետականները մի քանի րոպե փորձում էին համոզել հանրապետականին (Ֆլորիդայից)՝ պարտությունն ընդունելուց առաջ։

Արդյունքում՝ Ներկայացուցիչների պալատը նորից խոսնակ չունեցավ։ Պալատը Կոնգրեսի դիսֆունկցիայի այսպիսի մակարդակ չի տսել 1859 թվականից։

Օրենսդիրները պատրաստվել էին 15-րդ քվեարկությանը՝ հիմք ստեղծելով նիստի համար, որը կտեւի մինչեւ կեսգիշեր։

Նրանք կարող են դիմել այլ պոտենցիալ առաջնորդի, ինչպիսին է Սթիվ Սկալիզը կամ պահպանողական Ջիմ Ջորդանը, որն այս շաբաթ բազմիցս առաջադրվել է որպես կոշտ գծի կողմնակիցների թեկնածու։

Հանրապետականների թույլ արդյունքները նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում նրանց համար աննշան մեծամասնություն են ապահովել՝ 222-212, ինչը հսկայական իշխանություն է տվել կոշտ գծի կողմնակիցներին, որոնք դեմ են Մակքարտիի ղեկավարությանը։

Նրանք Մակքարտիին մեղադրում են այն բանում, որ նա չափազանց բաց է նախագահ Ջո Բայդենի եւ դեմոկրատների հետ փոխզիջման համար, որոնք նաեւ կառավարում են Սենատը։ Ոմանք ասում են, որ իրենց հարկավոր է ղեկավար, որը պատրաստ կլինի ստիպել կառավարությանը փակվել՝ ծախսերը կրճատելու համար։

Համաձայնության բացակայությունը կամ անգամ երկարատեւ դիմակայությունը կարող է սպառնալ դեֆոլտով, որը կցնցի համաշխարհային տնտեսությունը։

Քվեարկության 14 անհաջող փուլերն այս շաբաթ նշանավորեցին խոսնակ ընտրելու փորձերի ամենամեծ քանակությունը 1859-ից ի վեր։

Խոսնակի բացակայությունը կխանգարի նաեւ որեւէ օրենքի ընդունմանը, ինչպես նաեւ այլ գործերով զբաղվելուն։ Դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը կկարողանա լսումներ իրականացնել եւ հաստատել Բայդենի թեկնածությունը, բայց նրան կարգելվի օրինագծեր ընդունել։

Մակքարտին զիջումներ է առաջարկել, որոնք կնվազեցնեն իր իշխանությունը եւ կբարձրացնեն նրանց ազդեցությունը, որոնք հանդես են գալիս նրա դեմ։