Թեհրանին դուր չի գալիս, որ հարեւան երկրները Իսրայելի հետ մարտի դաշտ են դառնում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին իրանական ԶԼՄ-ների հարցազրույցում։

«Բարեկամական Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ բանակցություններում մենք հստակ զգուշացրել ենք (Իսրայելի- խմբ.) սիոնիստական վարչակարգի ներկայության եւ ազդեցության մասին՝ տնտեսական եւ մշակութային համագործակցության ձեւով, եւ մենք ասել ենք, որ սիոնիստական վարչակարգը երբեք բարեկամ չի լինի մուսուլմանական պետության եւ ժողովրդի համար։ Իսլամական երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը եւ կարգավորումը այդ վարչակարգի հատուկ նախագիծն է՝ ուղղված մուսուլմանական երկրների պառակտմանը, ուզուրպացիայի ինստիտուցիոնալացմանը եւ օկուպացիային, հանցագործությունների շարունակմանը պաղեստինցի ժողովրդի եւ մուսուլման այլ ժողովուրդների դեմ»,- նշել է դիվանագետը, տեղեկացրել է Mehr-ը։


Նրա խոսքով՝ «Իրանի Իսլամական Հանրապետությունը հետաքրքրված չէ, որ հարեւան երկրները դառնան վայր, որտեղ Իրանը հարաբերություններ կկարգավորի սիոնիստական վարչակարգի հետ»։ «Եթե սիոնիստները փորձում են մոտենալ Իրանի հարեւաններին, նրանք պետք է իմանան, որ դա ճիշտ ճանապարհ չէ, եւ անպայման կզղջան դրա համար»,- ընդգծել է Իրանի դեսպանը։