Հունվարի 8-ին նախագահական ընտրություններում պարտված Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները զանգվածային անկարգություններ են սկսել մայրաքաղաք Բրազիլիայում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Փայտերով ու քարերով զինված ցուցարարները գրավել են մայրաքաղաքի Կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահական նստավայր (Պլանալտո պալատ), ինչպես նաև մտնել Գերագույն դատարանի շենք, որտեղ կոտրել են կահույքն ու խարույկներ վառել, փոխանցում է CNN Brasil-ը։ Այս կապակցությամբ Բրազիլիայի մայրաքաղաքում մինչև հունվարի վերջ արտակարգ դրություն է հայտարարել։

Նախնական գնահատականներով՝ անկարգություններին մասկացել է մոտ հինգ հազար մարդ, բերման է ենթարկվել ավելի քան 400 մարդ, ձերբակալվածներին կարող է սպառնալ մինչև 12 տարվա ազատազրկում։ Ամերիկյան տարածաշրջանի երկրներն ու միջազգային կազմակերպությունները իրենց աջակցությունն են հայտնել գործող նախագահին՝ ցուցարարների գործողություններն անվանելով պետական ​​հեղաշրջման հակաժողովրդավարական փորձ։