ՆԱՍԱ-ի տիեզերանավը լուսանկարել է X դասի ամենաուժեղ արեգակնային բռնկումը, որը կարճատև անջատում է առաջացրել Երկրի վրա: Այդ մասին գրում է Space-ը։

«Արեգակնային բռնկումները և պսակի զանգվածային արտանետումները կարող են ազդել Երկրի վրա ռադիոկապի, էլեկտրական ցանցերի և նավիգացիոն գործիքների վրա, ինչպես նաև առաջացնել գեոմագնիսական փոթորիկներ: Ինչ վերաբերում է Արեգակի վրա տվյալ բռնկմանը, ապա այդ իրադարձության արդյունքում միայն փոքր քանակությամբ պլազմա է պայթել տիեզերք, սակայն էներգիայի ուժեղ հոսքը, որը Երկիր է հասել հունվարի 6-ին 8 րոպեում, հանգեցրել է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում ռադիոկապի կարճատև անջատման», – նշել են գիտնականները:


Նրանք կանխատեսում են, որ այս արեգակնային բիծը կարող է մոտ ապագայում առաջացնել X դասի բռնկումների հերթական շարքը: Բայց արդեն հայտնի չէ, թե արդյոք դրանք կուղեկցվեն հսկայական պլազմայի արտանետումներով, որոնք կարող են է՛լ ավելի մեծ վնաս հասցնել մեր մոլորակին։