Հայաստանը մնում է Ռուսաստանի «շատ մոտ դաշնակիցը», նրա հետ երկխոսությունը կշարունակվի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՌԲԿ-ի հարցին այն մասին, թե ինչ է մտածում Կրեմլը Նիկոլ Փաշինյանի կողմից 2023 թվականին ՀՀ տարածքում ՀԱՊԿ երկրների ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունների անցկացումից հրաժարվելու մասին։

«Սա Հայաստանի վարչապետի կողմից բավականին նոր հայտարարություն է։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի մասով գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մոտ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են համարվում»,- ասել է Պեսկովը։