Ադրբեջանի զինված ուժերը 1,5 տարի չէ, որ Հայաստանի տարածքում են, 30 տարի է, որ Հայաստանի տարածքում են, որովհետեւ Ադրբեջանի զինված ուժերը 1990-ականների սկզբից տասնյակ քառակուսի կմ-ով, շուրջ 70-ից ավելի քառակուսի կմ տարածք են օկուպացրել Հայաստանից, մասնավորապես, Տավուշի մարզում, Արարատի մարզում: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաեւ վերջին 1,5 տարվա ընթացքում, 2021-ի մայիսից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի նոր տարածքներ: Մեր դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան այդ տարածքներից: Մենք հետեւողականորեն կիրագործենք բոլոր դիվանագիտական միջոցները այդ նպատակին հասնելու համար: Մեզ համար կարեւոր է նաեւ, որ մենք նորչ սադրանքի պատճառ չդառնանք: Մեր գործողությունները բխում են այս տրամաբանությունից»,-ասաց նա: