Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն ստորագրել են երկու կազմակերպությունների համագործակցության մասին նոր հռչակագիր։ Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։

Հռչակագիրը ստորագրել են Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը եւ Եվրահանձնաժողովի ու Եվրախորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Շառլ Միշելը:


Կողմերը դեռ չեն հրապարակել հռչակագիրը։

Ավելի վաղ Agence France-Presse-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը, հայտնել է, որ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն մտադիր են ակտիվացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում՝ Ուկրաինայի հակամարտության ֆոնին: AFP-ի տվյալներով՝ փաստաթղթում նշվում է, որ երկու կողմերը պարտավորվում են գործընկերությունը ավելի բարձր մակարդակի հասցնել եւ մոբիլիզացնել առկա բոլոր ընդհանուր գործիքները՝ լինեն դրանք քաղաքական, տնտեսական կամ ռազմական՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար։