ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։
Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի «Ցեխ ձոր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու «Բովուրխան»-ի ոլորանները և Կաղարծի-Ննգի ճանապարհահատվածը դժվարանցանելի է։
Կատարվում է մաքրման, աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։
Հանրապետության բոլոր շրջաններում ձյան տեսքով թույլ տեղումներն օրվա ընթացքում կշարունակվեն։ Հունվարի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
ՆԳ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։